Հրաժարական է տվել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին տեղեկացրել է, որ Նաբի Շենսոյը հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ դեկտեմբերի 8-ին և այն արդեն ընդունվել է:
Շենսոյը` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2006թ. հունվարին և նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2010թ. առաջին կեսին: Սակայն դեսպանը` ինչ-ինչ պատճառներով դրդած, որոշել է ավելի վաղ հրաժեշտ տալ սույն պաշտոնին:
Դավութօղլուն լրագրողներին ասել է, որ նոր դեսպանը կնշանակվի մոտ ապագայում: Իսկ թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, Դավութօղլուն չի պարզաբանել:
Հիշեցնեք, որ Նաբի Շենսոյն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին ասել էր, որ արձանագրությունների ստորագրմամբ Անկարան նոր հուն կմղի հայ-թուրքական հարաբերություններն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կսկսվի սահմանների բացման գործընթացը: Ըստ նրա, դա օգուտ կբերի ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլև Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, հատկապես` սառեցված հակամարտությունների կարգավորմանը:
ArmAr.am












