«Ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է, և այն չի կարող կապակցվել որևէ այլ հարցի կամ խնդրի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում Մինսկի խմբի աշխատանքներում։ «Մեր դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան խնդիրը ոչ մի կերպ չպետք է կապակցվի որևէ այլ խնդրի հետ»,- ասել է Ֆ. Գորդոնը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ լավ կլինի, որ երկու երկրների խորհրդարաններն էլ վավերացնեն արձանագրությունները. «Դա ձեռնտու է թե՜ Հայաստանին և թե Թուրքիային։ Դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։ Եթե ղարաբաղյան խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը հաջող ավարտ ունենան, դա պատմական առաջընթաց կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է Ֆ. Գորդոնը։
ArmAr.am
թեգ- Ֆիլիպ Գորդոն, ղարաբաղյան խնդիր, ԱՄՆ-ը, Հայաստան, Թուրքիա












