Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

ԼՂՀ վարչապետ. «Տուժած վարելահողերը կմշակվեն և ստացած բերքը կտրամադրվի սեփականատերերին»

Դեկտեմբեր 10, 2009թ. 11:30

EEC7E5BF-3E19-4144-AE78-4BB51281EA09_mw800_mh600ԼՂՀ կառավարությունը վարելահողերի կոլեկտիվ մշակության փորձ է նախաձեռնել Ամարասի գոտում: Այդ ծրագրի  ընթացքին ու հետագա անելիքներին էր նվիրված վարչապետ Արա Հարությունյանի` օրերս հրավիրած խորհրդակցությունը` գյուղնախարար Արմո Ծատրյանի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ամարասի գոտում հողատարածքներ ունեցող համայնքների ղեկավարների և սեփականատերերի մասնակցությամբ:

Կարկտահարված 1300 հեկտար տարածքներում իրականացվող գյուղատնտեսական  այդ ծրագիրը լավ արդյունքներ է խոստանում` հայտարարել է վարչապետը: Ֆինանսական կամ նյութական փոխհատուցում տալու փոխարեն` պետական ընկերությունների միջոցով լավագույնս կմշակվեն տուժած վարելահողերը, ստացած բերքը համապատասխան չափաբաժիններով սեփականատերերին կտրամադրվի: Միաժամանակ, փորձ կարվի հողամշակության օրինակելի մոդել կազմակերպել և այն տարածել հանրապետության այլ շրջաններում:

Ա.Հարությունյանը ցավով է նշել, որ շատ հողագործներ մշակությունը կատարում են անորակ, խիստ խնայողության ռեժիմով: Նոր փորձը թույլ կտա հասնել անհամեմատ բարձր բերքատվության, և սեփականատերերը  դրանում պետք է շահագրգռված լինեն` ընդգծել է վարչապետը: Հարկ է, որ նրանք հուսալի գործընկեր դառնան հողամշակության աշխատանքները ստանձնած ընկերություններին, նպաստեն երաշխավորված արդյուքների ստացմանը: Ներկա փուլում հողատերերի  պարտքն է` պայքար տանել ցանքսերում բազմացող մոլախոտերի և դաշտային վնասատուների դեմ: Այդ պարտավորությունից խուսափողների նկատմամբ խիստ քայլեր կձեռնարկվեն` զգուշացրել է կառավարության ղեկավարը:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն