Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը վտանգավոր երկրների շարքում է

Դեկտեմբեր 10, 2009թ. 11:36

10_01_00Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ադրբեջանն այն 27 երկրների շարքում է, որտեղ մեծ տոկոս են կազմում տուբերկուլյոզի շատ ծանր դրսևորումները, ինչպես նաև՝ դեղակայուն ձևերը։

Վերջինիս դեպքում հիվանդությունն այնքան խորացած է, որ տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված դեղորայքն այլևս չի օգնում հիվանդին։

ԱՀԿ-ի տվյալներով Ադրբեջանում տուբերկուլյոզով հիվանդների 36%-ից ավելին տառապում է այս հիվանդության հենց դեղակայուն ձևով։

Հայտնի է, որ տուբերկուլյոզը լայն տարածում է  ստանում հատկապես այն երկրներում, որտեղ սոցիալական իրավիճակը ծայրաստիճան լարված է, չկա հսկողություն սպասարկման, առողջապահության ոլորտներում, և վերջապես այն երկրներում, ուր կա թմրամոլության աճ։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն