Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Դեկտեմբեր 10, 2009թ. 12:32

BakoSaaԹանկագին հայրենակիցներ.

Արցախի նորագույն պատմության մեջ դեկտեմբերի 10-ը երկու անգամ եղավ շրջադարձային: 1991 թվականին այս օրը արցախահայությունն արտահայտեց իր հավաքական կամքը եւ հաստատեց անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Իսկ 2006 թվականին նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի մայր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը, ինչն իր անկախությունն ու ազատությունը պաշտպանած, ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած մեր պետության հերթական մեծ հաղթանակն էր:

Դեկտեմբերի 10-ը նշվում է նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:  Այս փաստը ինքնին խորհրդանշական է, քանի որ Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը եւ գոյությունը հանդիսանում են մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս, ազգերի հավասարության եւ ինքնորոշման իրավունքի համամարդկային հիմնարար սկզբունքների արտացոլում:

Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները հավատարիմ են այն սկզբունքներին, որոնք մեզ է պատգամել դեկտեմբերի 10-ի երկտոնը: Հզոր, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետությունը այն բացառիկ արժեքն է, որը մեզ համար այլընտրանք չունի:

Այս կարեւորագույն տոնի առթիվ շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

10 դեկտեմբերի 2009թ.

ք. Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն