Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցի քարոզիչները մտահոգված են

Դեկտեմբեր 10, 2009թ. 13:22

МустафаПустафаԱդրբեջանական` ինչպես ինտերնետային կայքերն են աշխատում կոնկրետ լսարանի համար («novosti.az»-ը, «1news.az»-ը, «vesti.az»-ը` Հայաստանի և ԱՊՀ-ի, «trend.az»-ը, «apa.az»-ը, «analitika.az»-ը` նաև Արևմուտքի), այնպես էլ կոնկրետ անձինք: «Քաղաքագետ» Մուբարիզ Ահմեդօղլուի կամ Վաֆա Գուլուզադեի «սպառնալիքները» նախատեսված են հիմնականում հայկական լսարանի համար: Նրա «խորիմաստ» դատողությունները, որպես կանոն, տարածում են «novosti.az»-ը և «1news.az»-ը, բայց ոչ` «trend.az»-ը և «apa.az»-ը:

Մ.Ահմեդօղլուն մատնում է ադրբեջանցի քարոզիչների մտահոգությունը «Euronews» և «Ինտեր» հեռուստաընկերությունների` Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ինչպես իրենք են ասում, «հակաադրբեջանական», իսկ իրականում` անաչառ տեսանյութերի  ցուցադրման առիթով: Ըստ նրա, «Ադրբեջանի տեղեկատվական տարածությունը բարեփոխման փուլում է», իսկ ինքը մտադիր է ավելի հաճախ հանդիպել լրագրողների հետ և ավելի արագ արձագանքել քաղաքական իրադարձություններին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանում անհանգստացել են` արտերկրում ԼՂՀ հիմնահարցի ընկալման միտումներից, որոնք համատեղելի չեն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հետ: Ահմեդօղլուի խոսքով, ամենաշատը մեկուկես-երկու ամիս հետո Ղարաբաղի հարցում ադրբեջանական քարոզչությունը որակապես կփոխվի: Առանց «քաղաքագետի» ասելու էլ պարզ է, որ փոփոխությունը պայմանավորված է Ադրբեջանի համար աննպաստ քաղաքական զարգացումներով: Դրա ակնառու վկայությունն իր իսկ` Ահմեդօղլուի նենգախոսությունն է: Նա հայտարարում է, օրինակ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ նոր հանրաքվեի անցկացումը (ինչը քննարկվում է բանակցության սեղանի շուրջ) ապօրինի է դարձնում նախորդ հանրաքվեի արդյունքը:

Նախ` սա ճիշտ չէ, որովհետև ԼՂՀ-ում հանրաքվե անցկացվել է տվյալ պահին գործող օրենքի տառին համապատասխան, և նոր հանրաքվեն էլ, եթե լինի, ապա կանցկացվի նույն կերպ: Առավել կարևոր է այն, որ ադրբեջանցի «քաղաքագետը» փորձում է հայկական լսարանին տրամադրել հանրաքվեի գաղափարի դեմ` նշելով դրա բացասական կողմերը:

Եթե հանրաքվեի գաղափարը հայերի համար վատ է, ուրեմն ադրբեջանցիների համար լավ է, այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ Ահմեդօղլուն ծածուկ տեղը պար չի գալիս, այլ բարձրաձայն խոսում է այդ մասին: Դա ունի միայն մեկ բացատրություն. Ադրբեջանը գիտի, որ ԼՂՀ-ում նոր հանրաքվեն նախկինի արդյունքն է ունենալու, և Արցախը ձեռք է բերելու այն կարգավիճակը, որը նվաճել է ազատագրական պատերազմում, և դրա դեմ ոչինչ անել չի կարող: Ուստի փորձում է հանրաքվեի գաղափարի հակառակորդներ ձևավորել Հայաստանում:

Արսեն Յալանուզյան

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն