Վալդիս Զատլերս. «Լատվիան գնահատում է հայ-թուրքական արձանագրությունները»
Դեկտեմբեր 10, 2009թ. 16:16
Լատվիայի հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ճանապարհին, առաջին հերթին պետք է բարի կամք դրսևորվի։ «Բարի կամք է դրված բոլոր այն ծրագրերի հիմքում, որոնց շնորհիվ առաջընթաց ու հաջողություն է լինում հարաբերությունների զարգացումներում»,- ասաց Վալդիս Զատլերսը ։
Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ մեծ քայլ է դեպի առաջ՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ առումով։ «Լատվիան գնահատում է այդ արձանագրությունները որպես շատ դրական ազդանշան` ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, այլև տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,-ընդգծեց Լատվիայի հանրապետության նախագահը։
ArmAr.am












