Օբաման Էրդողանին սպառնացել է Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմամբ
Դեկտեմբեր 10, 2009թ. 16:52
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականն այսօր կրկին անդրադարձել է Վաշինգտոն Թուրքիայի վարչապետի այցի մանրամասներին: Ըստ պարբերականի, Միացյալ նահանգների նախագահը Էրդողանին ակնարկել է, որ եթե հայ–թուրքական արձանագրությունները չվավերացվեն, հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն ամերիկյան Կոնգրեսի կողմից դժվար կլինի կասեցնել:
«Ցյուրիխյան արձանագրությունները թուրքական մեջլիսը պետք է վավերացնի օր առաջ»,- Ռեջեփ Թաիփ Էրդողանին ասել է Սպիտակ տան ղեկավարը` հիշեցնելով նաեւ, որ առջեւում ապրիլի 24-ն է` հայոց Ցեղասպանութան զոհերի հիշատակի հերթական տարելիցը:
Թուրքիայի վարչապետն, ըստ թերթի ասել է, որ թուրք խորհրդարանականների մեծ մասն անընդունելի է համարում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման:
ArmAr.am












