Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանն ակնարկել է, որ Հայաստանն էլ կարող է խոսել նախապայմանների լեզվով

Դեկտեմբեր 10, 2009թ. 17:42

54444444Այսօր Լատվիայի հանրապետության և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր լատվիացի գործընկերոջ հետ  քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված խնդիրներ և եկել միասնական եզրակացության, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություննեի միջոցով՝ միջագային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Լատվիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում Հայաստանի դիրքորոշմանն ըմբռնումով մոտենալու և այդ հարցին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար:

«Ես Լատվիայի նախագահին տեղեկացրել եմ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների մասին։ Ես ներկայացրել եմ հայկական կողմի պատրաստակամությունը միջազգային մեր պարտավորություններին համապատասխան, առանց նախապայմանների՝ առանց Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու նախապայմանի, և խելամի ժամկետներում, վավերացնել և իրագործել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները»։

Սրանով, փաստորեն, Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ Հայաստանը կարող էր Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման դնել Թուրքիայի առաջ, բայց չի գնացել այդ քայլին` հանուն տարածաշրջանային խաղաղության: Հետևապես, գրեթե բոլոր միջազգային ամբիոններից իրեն խաղաղարար երկիր հռչակած Թուրքիան իրավունք չունի Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:

ՀՀ նախագահը հավելել է. «Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը ևս կօգտագործի այս պատմական հնարավորությունը և կասկածի տալ չի դնի վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր անցած երկար ու դժվար ճանապարհը»։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն