Լատվիան չի կարող իր ծովերը բերել Հայաստան, Հայաստանն էլ` իր սարերը Լատվիա, բայց…
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսն այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայ ժողովրդին ու երկիր նախագահին իր գոհունակությունն է հայտնել Հայաստան կատարած այցի կապակցությամբ, ապա նկատել է, թե շատ հաճելի է լինել Հայաստան երկրում, այս հողի վրա:
Բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակը Վալդիս Զատլերսը նկատել է, որ դրանով հանդերձ լատվիական կողմը մեծ ցանկություն ունի զարգացում տեսնել նաև հայ-լատվիական տնտեսական հարաբերություններում:
«Այդ պատճառով է, որ ինձ ուղեկցում է տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ձեռնարկատերերից բաղկացած մեծ պատվիրակություն: Հուսով եմ, որ սա սկիզբ կդնի մեր տնտեսական հարաբերությունների վերընթաց զարգացմանը:
Հայաստանում չափազանց շատ հնարավորություններ կան, եւ հույս ունեմ, որ վաղը կայանալիք գործարար համաժողովը շատ արդյունավետ կլինի: Կարծում եմ` դրան կհաջորդի եւս մեկ համաժողով Ռիգայում»:
Լատվիայի նախագահը ասել է, թե փորձը ցույց է տալիս, որ երկու երկրների ձեռնարկատերերի կանոնավոր հանդիպումները եւ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը , որը նույնպես կստեղծվի մեր համագործակցության շրջանակում, երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման կարեւոր նախադրյալներ են:
«Իհարկե, Լատվիան չի կարող իր ծովերը բերել Հայաստան, եւ Հայաստանն էլ չի կարող իր սարերը բերել Լատվիա, բայց Լատվիան որպես ԵՄ անդամ կարող է բավականին նպաստել Հայաստանի ազատ հաղորդակցությանը, մուտքի արտոնագրերի պայմանների դյուրացմանը»:
«Լատվիան մշտապես ակտիվություն է ցուցաբերել, որ Արեւելյան գործընկերությունն իրականություն դառնա, եւ հիմա պատրաստ է օգնել հայկական կողմին` Գործընկերության հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար: Պատրաստ ենք օգնել մեր անցած ուղու փորձով եւ փորձագիտական հնարավորություններով»:
Նա ասել է, թե Լատվիան այս տարածաշրջանը դիտարկում է որպես մի տարածաշրջան, որը գնալով ավելի սերտ հարաբերություններ է հաստատում ԵՄ-ի հետ: «ԵՄ-ն մեծ շուկա է` մեծ հնարավորություններով: Մենք պատրաստ ենք աջակցելու տարածաշրջանային երկրների միջեւ համագործակցությունը բարելավելու Ձեր ջանքերին եւ հավատում ենք, որ դա Ձեզ կհաջողվի»:
ArmAr.am












