Կլռեցնի՞ վեհաժողովը Ադրբեջանի ռեզմատենչ նախագահին
«Գարնանը ՀԱՊԿ անդամ երկրները արտագնա նիստ կգումարեն Երևանում»,- խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է ՀԱՊԿ վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Դավթյանը:
Հայկական պատվիարկության անդամները տեղեկացրել են նաեւ, որ դեկտեմբերի 1-3 Ռուսաստանի Դաշնությունում կայացած վեհաժողովն այդպիսի որոշում է կայացրել, ելնելով, Ադրբեջանի` վերջին շրջանում կատարած ռազմատենչ հայտարարություններից:
Ադրբեջանն անընդմեջ ռազմատենչ հայտարարությունները լռեցնելու առումով ի՞նչ կտա ՀԱՊԿ անդամ երկրների գարնանը անցկացվելիք երևանյան նիստը հարցին Արտակ Դավթյանը պատասխանել է. «Դժվար է ասել, թե այդ նիստը կկանխի այլեւս Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները», իսկ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը հավելել է.«Բայց նաև պարզ է, որ այսպիսով գործընկեր երկրները մեզ մենակ չեն թողնում ռազմական ագրեսիայի պայմաններում»:
ArmAr.am












