Ադրբեջանում բանակ են զորկոչվում ընկնավորները
Դեկտեմբեր 10, 2009թ. 19:47
Ադրբեջանցի զինվոր Մուշֆիգ Ալիևը տառապում է ընկնավորությամբ, բայց 2009թ. ապրիլի 2-ից զորակոչվել ու ծառայում է բանակում:
Մ.Ալիևին բանակ չզորակոչելու համար Ղազախի շրջանային պոլիկլինիկայում նրա ծնողներից պահանջել են 1500 մանաթ (1800 դոլար) կաշառք, ու քանի որ ծնողներն այդ գումարն անկարող են եղել հայթայթել, ընկնավորին զորակոչել են բանակ:
Իրենց որդու առողջական վիճակով մտահոգված, դեկտեմբերի 8-ին Մուշֆիգի ծնողները մամուլի ասուլիս են հրավիրել` ակնկալելով, որ իրենց որդուն, այնուհանդերձ, կզորացրեն: Մինչդեռ ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալը նրանց մեղադրել է ստելու մեջ և հայտարարել, թե Մուշֆիգը առողջ է:
ArmAr.am












