Խորհրդարանն ընդունեց 2010թ. բյուջեն
Դեկտեմբեր 10, 2009թ. 20:00
Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին կայացած նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել է «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին դեմ են քվեարկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների 16 պատգամավորներ, կողմ է քվեարկել կառավարող կոալիցիան, մեկ պատգամավոր էլ քվեարկել է ձեռնպահ:
Նախագծով 2010թ. Հայաստանի բյուջեյի ծախսային մասը կազմելու է 935 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը՝ 742 մլրդ դրամ:
2010թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 193 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի՝ 6 տոկոսը:
ArmAr.am












