Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Այսօր վերջնականապես կորոշվի Թուրքիայում քրդական կուսակցության փակման հարցը

Դեկտեմբեր 11, 2009թ. 10:10

Արդեն չորրորդ օրն է Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հարցը:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, դատալսման սկզբում` նախ կարդացվել է դատախազության կողմից պատրաստված մեղադրական ակտը, այնուհետև դատավորներից երեքը, որոնց հանձնարարված էր ուսումնասիրել գործը, ներկայացրել են զեկուցագրեր:  Վերջիններս ներկայացված զեկուցագրում փորձել են հիմնավորել, որ   կուսակցությունն անմիջական կապ ունի քուրդ զինյալների հետ:

Հիշեցնեք, որ խորհրդարանում միակ քրդական կուսակցության փակման հայցը` դեռևս 2007թ. նոյեմբերի 16-ին, ներկայացրել էր Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրախման Յալչընը:

Հայցի ներկայացումից միայն 2.5 տարի անց դատարանը սկսեց գործի ուսումնասիրությունը: Գործի առնչությամբ ուսումնասիրվել է հայցադիմումի հետ ներկայացված 141 փաստաթուղթ:

Այսօր դատարանը պատրաստվում է հրապարակել  կայացված վերջնական որոշումը: Թուրք վերլուծաբանները չեն բացառվում, որ դատարանը կբավարարի կուսակցությունը փակելու` գլխավոր դատախազի հայցը: Բայց միաժամանակ կարծիքներ են հայտնվում, որ Թուրքիայի իշխանությունները վախենալով Եվրոպական պետությունների արձագանքից, թերևս կայացնեն ավելի մեղմ որոշում:

Հիշեցնեք, որ ՍԴ-ում որոշումը կարող է ընդունվել այն դեպքում, եթե դատարանի 11 անդամներից 7-ը կողմ են քվեարկել:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն