Ադրբեջանը ահաբեկիչների երկիր է
Այն, որ Ադրբեջանում գրեթե ամեն օր բազմաթիվ մարդիկ են ինքնասպան լինում, որ աճել է հանցագործությունների ու թմրամոլությամբ զբաղվողների թիվը, փաստում են հենց իրենք` ադրբեջանական լրատվամիջոցները։ Բայց, որ հենց Ադրբեջանի ներսում, իրենց իսկ երկրի դեմ գործում են ռազմական խմբավորումներ, սա արդեն խոսում է այն մասին, որ այս երկրի ներսում շատ լուրջ խմորումներ են տեղի ունեում։
Նույն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջերս Աֆղանստանում սպանվել է «Աբդուլա» մականունով ադրբեջանցի մի տեռորիստը, որի անվան հետ են կապվում մի շարք ծանր հանցագործություններ։ Նշվում է, որ ժամանակին «Աբդուլան» հակամարտությունների տարբեր գոտիներում մասնակցել է ռազմական գործողությունների։ Սա, իհարկե այնքան էլ զարմանալի չէ, քանի որ ադրբեջանցի գրոհայինների արյունախում գործողությունների մասին փաստերը բազմաթիվ են. գոնե թե հայերս շատ լավ գիտենք, որ այս ազգն օժտված է առանձնահատուկ վայրագությամբ…
Սակայն պարզվում է նաև, որ ադրբեջանական «Աբդուլայի» ջոկատը ահաբեկիչական գործողություններ է իրականացրել հենց իր երկրի` Ադրբեջանի դեմ: Ահաբեկիչները 31 ադրբեջանցիներ են, որոնք դեկտեմբերի 17-ին կկանգնեն ադրբեջանական «արդար» դատարաի առջև և պատասխան կտան իրենց կատարած բազմաթիվ հանցագործությունների ու բանդիտական գործողությունների համար։
Նկատենք, որ Ադրբեջանի տարածքում գործող այս բանդիտական խմբավորումը սերտ կապերի մեջ է միջազգային ահաբեկչական ցանցի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բացահայտվել է մեկ այլ ադրբեջանցի ահաբեկիչ ևս՝ «Սուլեյման» մականունով։ Նա հետախուզման մեջ է գտնվում 2008թ. օգոստոսի 17-ից` «Աբու-Բակր» մզկիթը պայթեցնելու մեղադրանքով։ Հաստատված է նաև, որ այս ահաբեկչի ջոկատը բազմաթիվ տեռորիստական գործողությունների շարքում պլանավորել էր պայթեցնել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը։
Այս փաստերը խոսում են այն մասին, որ մեր երկիրը սահմանակից է մի պետության, որն իր ներսում ահաբեկիչներ է բուծում: Առավել անհանգստացնող է այն փաստը, որ այս բանդիտական խմբավորումները, եթե այսօր դեռ սեփական երկրի սահմաններով են բավարարվում, ապա ոչ մի երաշխիք չկա, որ վաղը չեն որոշի ընդլայնել ահաբեկչական գործողությունների սահմաններն ու լուրջ խնդիր ստեղծել` արդեն ողջ տարածաշրջանի համար:
ArmAr.am
Ադրբեջան , ահաբեկիչներ,
.












