Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Վաշինգտոնում անցկացվեց հայկական երաժշտության երեկո

Դեկտեմբեր 11, 2009թ. 13:46

WashingtonԴեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը ԱՄՆ հանրահայտ «Սմիթսոնիան»  ազգային թանգարանների հաստատության հետ  համատեղ, հաստատության Բեյրդ դահլիճում կազմակերպել էր հայկական երաժշտության երեկո` հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, աշխարհահռչակ ալտիստ Քիմ Քաշքաշյանի եւ գործիքահար Ռոբին Շուլկովսկու մասնակցությամբ:

Համերգը, որի ծրագրում տեղ էին գտել Սայաթ-Նովայի եւ Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն, անցավ մեծ հաջողությամբ: Երեկոն ունկնդրում էին 350-ից ավելի հայ եւ օտար ազգի երաժիշտներ եւ արվեստասերներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն