Խոզի գրիպն ու կրեդիտային համակարգի ուսանողները
Դեկտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով և ՀՀ կրթության և գիտության նախարար Աշոտ Աշոտյանի ստորագրած հրամանով դեկտեմբերի 8-ից 19-ը խոզի գրիպի պատճառով չեն գործում կրթական հաստատությունները:
Կառավարությունն այս որոշումը չի վերաբերում բուհերին, մինչդեռ ներքին կարգով
երկուշաբթի օրվանից Երևանի պետական բժշկական համալսարանն էլ 10 օրով կդադարեցնի դասերը: Նման քայլի, սակայն, ոչ բոլոր բուհերն են դիմել:
ԵՊՀ ուսանողները բուհեր շրջայց կատարած ArmAr.am-ի թղթակցին բողոքեցին, որ խոզի գրիպն ու կրեդիտային համակարգում սովորելու փաստը իրենց դրել է անելանելի դրության մեջ. կիսամյակի վերջում հաջող քննություններ հանձնելու համար չպետք է բացակայել դասերից: Ուսանողներն էլ ստիպված`գրիպով ու հազով գալիս են դասի ու վարակում մեկը մյուսին, հին գրիպն էլ նորացնում:
Թերևս անհասկանալի է դասերը դադարեցնելու կառավարության այսպիսի որոշման տրամաբանությունը, քանի որ բուհում սովորող ուսանողը կարող է հեշտությամբ վարակել մանկապարտեղ կամ դպրոց հաճախող իր եղբորը կամ քրոջը:
ArmAr.am












