Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Ջավախք

Վերաօծվեց Ջավախքի Ախլքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս Եկեղեցին

Դեկտեմբեր 11, 2009թ. 16:15

f1Դեկտեմբերի 9-ին Սուրբ Աստվածամոր Աննայից Հղացման տոնի օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս եկեղեցին:Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Համաձայն գյուղի տարածքում պահպանված հնագիտական հուշարձանների Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Դիլիսկան Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից է, որը 1830 թվականին Կարնո հայտնի գաղթի ժամանակ ուներ տեղաբնիկ հայ բնակչություն: Վերաբնակիչ հայերը տեղափոխվել են Կարնո գավառի Կրճնկոց Գեղախոռ և Դվնիկ գյուղերից: 1837թվականին գյուղում հիմնվել է խալֆայական կարգի առաջին դպրոցը, ավելի ուշ նաև եկեղեցական-ծխական դպրոց: 1830-ականներին գյուղում հիմնվել է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցու պատերին ներքուստ ագուցված են ԺԵ-ԺԶ դարերի արձանագիր խաչքարեր: Դիլիսկան համարվում է Ջավախքի առավել բազմամարդ գյուղերից մեկը:

Սրբազան արարողության օրը բազմամարդ էր Դիլիսկա գյուղը: Գյուղի մուտքին հոգևոր հայրերին և հյուրերին համայնքի ղեկավարությունը և ազգաբնակչությունը դիմավորեցին աղ ու հացով և դհոլ-զուռնայի ժողովրդական երաժշտությամբ: Եկել էին հյուրեր ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Հայաստանից: Ներկա էին Վրաստանում ՀՀ և լիազոր դեսպան պարոն Հրաչ Սիլվանյանը, Ախալքալաքի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հարություն Հովհաննիսյանը և ուրիշներ: Վերաօծման հանդիսությանը մասնակցում էին նաև Ախալքալաքի շրջանային ժողովի, վարչության և ոստիկանության ղեկավարությունը:

Սուրբ Սարգիս եկեղեցին պատշաճորեն վերականգնվել և տարածքը բարեկարգվել է բարերարությամբ ծնունդով Դիլիսկայից, այժմ Ռուսաստանի Դաշնությունում ապրող Սամվել Նահատակյանի:

Եկեղեցու վերաօծման ընթացքում կատարվեց տաճարի օրհնություն, ապա վերաօծվեցին տասնվեց սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները և խաչքարերը: Այնուհետև մատուցվեց անդրանիկ պատարագ: Հավարտ արարողության եկեղեցու բակում կատարվեց ավանդական մատաղօրհնեք և ժողովրդական տոնախմբություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն