Լատվիայի նախագահը հրաժեշտ տվեց Երևանին
Դեկտեմբեր 11, 2009թ. 16:24
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:












