Տիգրան Կարապետյանը.«Սա նախագահի 1-ին ելույթն էր, որ հակադրվող էր և ոչ կողմնակալ»
ՀՀ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ գնահատելով ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը նշեց, որ ինքը հատկապես դրական է գնահատում ելույթում հնչած այն միտքը, որ մենք կարող ենք հակադարձ վերաբերմունք ձևավորել Էրդողանի կողմից հաճախակի հնչող հայտնի հայտարարությունների նկատմամբ։ Մասնավորապես, երբ Թուրքիայի վարչապետը սկսում է հաճոյանալ Ադրբեջանին ու հայատարարել, թե` քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնախնդիրը` Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվելու, կամ էլ փորձ է անում ժխտել Հայոց Ցեղասպանությունը:
«Ես դեմ էի արձանագրությունների վավերացմանն այն տեսքով, որ ներկայումս կար։ Բայց շատ ուրախ կլինեմ, որ մեր իշխանավորները պատշաճ դիրքորոշում ունենան այս կարևոր հարցում, և թույլ չտան հակադիր կողմին խոսել նախապայմանների լեզվով։ Համենայնդեպս՝ վերջին ժամանակաշրջանում սա ՀՀ նախագահի առաջին ելույթն էր, որը հստակ էր, հակադրվող և ոչ կողմնակալ»,- ընդգծեց Տիգրան Կարապետյանը։
ArmAr.am












