Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

«Ժողովրդավարական» Թուրքիայում փակվեց քրդական կուսակցությունը

Դեկտեմբեր 12, 2009թ. 08:30

12456Թուրքիայի իշխանությունները` մի քանի օր շարունակվող քննարկումներից հետո, փակեցին երկրի Խորհրդարանում գործող միակ քրդական կուսակցությունը:

Դեկտեմբերի 11-ին 8 ժամյա քննարկումից հետո Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փակել քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակացությունը: Որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քլըչը: Նա հայտարարեց, որ «Ժողովրդավարական հասարակության» փակման որոշումը պայմանավորված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ ունեցած կապերով, որի նպատակն է մասնատել Թուրքիան:

Ավելին, «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը և 221 կուսակիցականներ զրկվեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Բացի այդ, պետությունը կբռնագրավի հիշյալ կուսակցության գույքը և այլ միջոցները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը «Ժողովրդավարական հասրակություն» կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր դեռ 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ Հայցում պահանջվում էր փակել կուսակցությունը և նրա 221 անդամներին զրկել քաղաքական գործունեության իրավունքից։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն