Թուրքիան իր ներքին հարցերը փորձում է լուծել կուսակցություն փակելով
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման որոշման վերաբերյալ այսօր կուսակցության անդամները հանդես կգան հրապարակային հայտարարությամբ:
Մինչդեռ առաջին արձագանքները դեռ երեկ են հնչել:
Քրդական կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող իր խնդիրները լուծել կուսակցություններ փակելով:
Որոշման հրապարակումից հետո Ահմեդ Թյուքը հանդես է եկել հայտարաությամբ: Նա ասել է. «Ժողովրդավարությունը և խաղաղությունը կահաղթանակի: Ես չեմ կասկածում: Անշուշտ այս որոշումը կկոկտրի բնակչության հավատը: Մենք ուշադիր կհետևենք գործընթացներին: Մենք հասկանում ենք գործընթացի նրբությունը: Մեր նպատակն է լուծել քրդական հարցը և այս ուղղությամբ կշարունակենք գործել»:
Հիշեցնեք, որ դեռ 2001թվականին հերթական անհիմն մեղադրանքով փակվել էր քրդական «Ժողովրդավարություն և ժողովուրդ» կուսակցությունը, որի անդամները մի քանի տարի անց ստեղծեցին նոր` «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը:
ArmAr.am












