Մինսկի խմբի համանախագահներն հայտարարություն են արել
Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 11-ին Ադրբեջան կատարած այցի մասին հերթական հայտարարությունն են արել։ Հայտարարության մեջ ասվում է, որ այցի շրջանակներում համանախագահներ Ռոբերտ Բրատկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է նոյեմբերի 22-ին Մյուխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միչև կայացած քննարկման մասին։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 2010թ հունվարի սկզբին համանախագահները կայցելեն Հայաստան։ Ըստ նրանց, այս այցելությունները ճանապարհ են նախապատրաստելու երկու երկրների նախագահների 2010թ.հունվարի սկզբին կայանալիք հաջորդ հանդիպման համար։ Համանախագահները մեկ անգամ ևս շեշտել են, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով։
ArmAr.am












