Գլխավոր » Լրահոս

Քրդերը սպառնում են` պայքարը հուժկու է լինելու

Դեկտեմբեր 12, 2009թ. 12:10

Թուրքիայի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից անմիջապես հետո, համաձայն որի  փակվեց երկրի [որհրդարանում գործող միակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը,   հազարավոր քրդեր   ցույցեր են ազմակերպում Թուրքիայի տարբեր քաղաքաներում:

Ցույցեր են տեղի ունեցել  Դիարբեքիր քաղաքում: Ցուցարարները ոստիկանների վրա նետել են հրակայուն նյութերով լցվաշ շշեր:

Թուրքական Հակկերի քաղաքում ևս քրդերի խաղաղ երթն ընթացել է թուրք ոստիկանների հետ  բախումներով: Քուրդ ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր և վառվող լուծույթով շշեր: Նրանք ջարդել են քաղաքի  խանութների ցուցափեղկերը և այրել շրջապատում հնարավոր ամեն ինչ:

Թուրք ոստիկանները ցուցարարներին հանգստացնելու նպատակով կիրառել են

արդունքաբեր գազ ու ջրաշիթեր:

Բախումները շարունակվում են: Քրդերը սպառնում են թուրք իշխանություններին, որ շարունակելու են իրենց  պայքարը և որ այն առավել հուժկու բնույթ է ունենալու:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն