ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է թուրք- քրդական բախումներին
Եվրամիությունը, ի դեմ Շվեդիայի, իր անհանգստությունն է արտահայտել Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից ընդունված՝ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակացությունը փակելու որոշման առնչությամբ։
«Խստորեն դատապարտելով բռնությունն ու տեռորը, Շվեդիան, որպես Եվրամիության նախագահող երկիր, հիշեցնում է այն մասին, որ քաղաքական կուսակցությունների արձակումը կամ փակումը ծայրահեղ միջոց է հանդիսանում, որը թույլատրելի է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում և ծայր աստիճան զգոնությամբ։ Մենք կշարունակենք ամենայն ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացման հետագա ընթացքին»,- ասված է Եվրամիության կողմից արված հայտարարության մեջ։ Եվրամիության ներկայացուցիչների կարծիքով, որի անդամն է ուզում դառնալ Թուրքիան, Սահմանադրական դատարանի այս որոշմամբ` խախտում է իր երկրում ապրող քուրդ փոքրամասնությունների իրավունքները:
ArmAr.am












