Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանն աշխարհում 7-րդ տեղն է գրավում ձերբակալված լրագրողների ցուցակում

Դեկտեմբեր 12, 2009թ. 14:06

Ըստ “Լրագրողների պաշտպանության կոմիտե”-ի, ընդհանուր առմամբ 136 լրագրող և ֆոտոթղթակից գտնվում են տարբեր երկրների բանտերում:

Իրավապաշտպանների խոսքերով, 26 երկրներից ցուցակի առաջին հնգկյակն են կազմում Չինաստանը, Պարսկաստանը, Կուբան, Էրիտրեան և Մնյանման: Նախկին խորհրդային հանրապետություններից են Ուզբեկստանը և Ադրբեջանը: Համապատասխանաբար, դրանք զբաղեցնում են 6-րդ և 7-րդ տեղերը:

Ադրբեջանում ձերբակալված են 6 լրագրող և բլոգերներ: Կոմիտեն նշում է, որ նրանց թվում են լրագրող-հետազոտող Էյնուլա Ֆատուլայեվը և Նովռուզալի Մամեդովը, որը մահացել է բանտում, երբ ադրբեջանական իշխանությունները հրաժարվել են բժշկական օգնություն ցուցաբերել:


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն