Աբխազիայում նախագահական ընտրություններ են
Դեկտեմբեր 12, 2009թ. 15:20
Անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Նախագահական պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ։ Նրանց թվում է նաև Աբխազիայի ներկայիս նախագահը։
Այսօր առավոտյան ժամը 8-ից 174 ընտրական տեղամաս է բացվել, որոնցից 2-ը՝ Ռուստանի տարածքում՝ Մոսկվա և Չերկեսկ քաղաքներում։ ՌԴ տարածքի ընտրողների համար 7 հազար քվեաթերթիկ է նախապատրաստվել։ Ընտրողների ցուցակում ընդհանուր առմամբ 127 հազար մարդ է ընդգրկված։
Քվեարկությանը կմասնակցեն բացառապես Աբխազիայի անձնագիր ունեցող բնակիչները։
Ըստ Աբխազիայում գործող օրենսդրության՝ ընտրությունները կհամարվեն կայացած, ընտրողների 25% մասնակցության դեպքում։
ArmAr.am












