Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Ահմեդ Թյուրք .«Թուրքիայի խորհրդարանը զուրկ է խնդիրներ քննելու ունակությունից»

Դեկտեմբեր 12, 2009թ. 18:03

7dfa612e54d617a4ca918581f88d12adԻնչպես արդեն տեղեկացրել ենք Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվեց քրդական «Ժողովրդական հասարակություն» կուսակցության  գործունեությունը: Ասել է, թե 21 քուրդ պատգամավորների աթոռներն  այլևս թափուր են:

Կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը լագրողների ներկայությամբ հնչեցրել է իր վերջին հայտարարությունը: Նա ասել. «Մենք մեր գաղափարներն ենք արտահայտել ու մեր ցանկությունն է եղել դրանք ներկայացնել և քուրդ, և թուրք ժողովուրդներին: Այսինքն, մեր գաղափարները կիսել ենք ձեզ հետ։ Այսօր մեր վերջին մամուլի ասուլիսն է։ Գիտեք, որ երկու օր առաջ Բուրսայում 19 քուրդ հանքափորներ  զոհվեցին։ Թուրքիայում աշխատավորները, թոշակառուներն, իրոք, անտերության են մատնված։ Երկու և կես տարի է ինչ խորհրդարանում ենք և անվերջ խաղաղություն ենք քարոզել։ Ոզում եմ կրկնել ժողովրդի խոսքը. «Արյունը՝ արյունով չեն լվանում»։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Մեր կուսակցությունն այդ ցավը և տառապանքը վերացնելու համար ջանքեր է թափել։ Այսօր, սակայն, Թուրքիայում խաղաղություն ցանկացողներին ահաբեկիչներ հռչակեցին։

Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում ընդունելով՝ մեծ հարված հասցրեց եղբայրության և խաղաղության մեր պատկերացումներին։ Սա իրավական որոշում չէր, քաղաքական որոշում էր։ Ես, իհարկե, չեմ ցանկանում վիճարկել Սահմանադրական դատարանի որոշումը։

Թուրքիայի խորհրդարանը զուրկ է երկխոսության գնալու խնդիրներ քննելու ունակությունից։ Մենք ասում ենք` ազատվեք այդ իրավիճակից։ Եկեք խաղաղության, եղբայրության համար մի հնարավորություն ստեղծենք։ Չնայած այս անօրինականությանը՝ ես դարձյալ  կոչ եմ անում. խնդրում եմ, Թուրքիան քաոսի մի վերածեք, մի ձգտեք հակամարտության, մի գնացեք ներքին հակամարտություն հրահրելու ուղով։ Պատմությունը ձեզ կդատապարտի։

Մեր կուսակցությունը փակվեց և, իհարկե, դրա շուրջ դեռ   Թուրքիայում քննարկումներ կծավալվեն։ Մենք  կարևորում ենք ժողովրդավարությունը, և մենք այդ խնդրում վճռական ենք լինելու։ Մենք այսօրվանից խորհրդարանում չենք լինելու։ Բոլորը թող մտածեն այսօրվա, վաղվա օրվա ու ապագայի մասին»:

Տեղեկացնենեք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը անդրադառնալով քրդական կուսակցության փակման խնդրին  հայտարարել է, թե Սահմանադրական դատարանը փակելով կուսակցությունը հիմնվել է փաստերի վրա: Մինչդեռ ինքն անձամբ խուսափել է հիմնավոր գնահատական տալ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն