Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ից ևս մեկ հնարավորություն` մեր հինավուրց մշակույթին հաղորդակցվելու համար

Դեկտեմբեր 12, 2009թ. 18:10

ralf«Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տեղադրվել են բրայլյան վահանակներ, որոնք նախատեսված են տեսողության խնդիրներ ունեցողների համար:

Միջոցառումը մեկնարկեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի օրհնությամբ: Շնորհանդեսին մասնակցեցին Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվներն   ու  կույրերի դպրոցի սաները, ովքեր հանդիսավոր կերպով բացեցին նոր վահանակները և բացառիկ շրջայց  կատարեցին «Զվարթնոցե համալիրում:

5 լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն,  ֆրանսերեն և այսուհետ նաև բրալյան այբուբենով  ներկայացված  վահանակները տեղադրվել են «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրե /ԱՄԱՓ/ մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Հայաստանը բրայլյան այբուբենովե նախագծի շրջանակներում: Նախաձեռնության նպատակն է  տեսողության խնդիրներ ունեցողներին ինտեգրել հասարակությանն ու նրանց համար հասանելի դարձնել առանց ավելորդ բարդությունների` Հայաստանի հուշարձանների  մասին պատկերացում կազմելու հնարավորությունը:  Հետագայում Բրայլի գրատիպով վահանակներ կտեղադրվեն նաև Գառնիում, Գեղարդում, Ամբերդում, Արենիում, Նորավանքում, Նորատուսում, Խոր Վիրապի համալիրում, Սևանավանքում, Գոշավանքում, Հաղպատի և Տաթևի համալիրներում, Գյումրիի պատմական կենտրոնում և «Զորաց քարերե բնակատեղիում:

Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանումե ՚USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:

Միջնադարի պատմիչները Զվարթնոց հիասքանչ տաճարը հիշատակում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ: Այն կառուցվել է մի վայրում, որտեղ պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է հայոց Տրդատ թագավորին: Այդ հանդիպման ժամանակ` 301թ., արքան ընդունել է քրիստոնեությունը` այն հռչակելով որպես Հայաստանի պետական կրոն: Լինելով երկրագնդի ամենաբարձր եկեղեցիներից մեկը, Զվարթնոց տաճարը համարվել է բյուզանդական աշխարհի ամենանշանավոր ճարտարապետական նվաճումներից մեկը:

«Սահմանափակ հնարավորություններով մարդիկ պետք է ունենան հավասար պայմաններ` մեր հինավուրց մշակույթին հաղորդակցվելու համար: Նրանց այդ հնարավորությունն ընձեռելը մեր պարտքն է: Այս նախագիծը եզակի է այն առումով, որը տեսողության խնդիրներ ունեցողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային վայրերի պատմությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն