ՀԲ-ն կօգնի Հայաստանին` պաշտպանվել բնական աղետներից
Համաշխարհային բանկը պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի կառավարությանը` Հայաստանում բնական աղետների ռիսկի նվազեցման պատրաստվածության համապարփակ ազգային ծրագրի ստեղծման համար: Այս մասին ArmAr.am-ին փոխանցեց ՀԲ-ի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:
«Բանկի ուշադրության կենտրոնում են երկրաշարժերը, ջրհեղեղները, որոնք հսկայական վնաս են հասցնում Հայաստանի տնտեսությանը
«Հայաստանն այսօր` կառուցվածքային առումով մեծ ճանապարհ է անցել,անհրաժեշտ պաշտպանական բոլոր ինստիուտները գրեթե ստեղծված են, միաժամանակ, հսկայական միջոցներ են ծախսվում բնական աղետներին դիմակայելու համար, բայց ռեալ ադրյունքը տեսանելի չէ», -նկատեց Վիգեն Սարգսյանը: Առկա խնդիրները տասնամյակներով շարունակում են չլուծված մնալ, հետևապես, Վ.Սարգսյանի խոսքով, ՀԲ-ն նպատակ ունի խնդիրների լուծման համար միջոցներ ներդնել և դրանք ուղղել` առավել արդյունավետ օգտագործմանը:
ArmAr.am












