Նախագահը կոչումներ է շնորհել գիտության մարդկանց
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Եր&անի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 90-ամյա հոբելյանի առթիվ, գիտության & կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար Հնագիտության & ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գի¬տու¬թյունների դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Գարեգինի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Եր&անի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 90-ամյա հոբելյանի առթիվ, ինչպես նա& պատմագիտության բնագավառում ունեցած մեծ վաստակի, երկարամյա & արդյունավետ գիտական մանկավարժական գործունեության համար ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Մովսեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
ArmAr.am












