Քուրդ 19 պատգամավորները բոյկոտում են
Թուրքիայում փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները չեն մասնակցելու այսօր խորհրդարանական աշատանքներին: Այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքը:
Հիշեցնեք, որ կուսակցության փակելուց բացի 21 պատգամավորներից երկուսի` Ահմեդ Թյուրքի և Այսել Թյուղլուքի քաղաքական գործունեության վրա արգելք է դրվել: Արդյունքում, ըստ Թուրքիայի սահմանանդրության, մյուս 19-ը պատագամավորները կամ պետք է հրաժարական տան, կամ էլ խորհրդարանում հանդես գան որպես անկուսակցականներ:
Բացի այդ, նրանք հնարավորություն ունեն ստեղծել նոր կուսակցությունը և խորհրդարանում ձևավորել նոր ֆրակցիա: Թուրքիայի օրենսդրության համաձայն` խորհրդարանում ֆրակցիա ձևավորելու համար անհրաժեշտ է 20 պատգամավոր, մինչդեռ վերջիններս 19-ն են: Ինչպես հայտնի է դարձել անկախ պատգամավորներից Ուֆուկ Ուրասը հայտարարել է, որ եթե նախկին «Ժողովրդավարական հասարակություն» կուսկացության նախկին պատգամավորները նման նպատակ ունենան, ապա ինքը կդառանա այն 20-րդ պատգամավորը, որ նեկայումս բացակայում է:
Թուրքական հեռուստաալիքը տեղեկացրել է, որ հնարարավոր է, որ նոր ֆրակցիան գործի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անունով:
Մինչդեռ 19 անկախ պատագամավորները պատրաստվում են բոյկոտել խորհրդարանական աշխատանքները:
Տեղեկացնենք, որ այսօր Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել 2010 թ. բյուջեն:
ArmAr.am
«Ժողովրդավարական հասարակություն» կուսակցություն , քրդեր, Թուրքիա, խորհրդարան, Ահմեդ Թյուրք












