Դարչինյանի հերթական նոկաուտը
Դեկտեմբեր 14, 2009թ. 10:52
Երեկ ԱՄՆ-ու կայացած մրցամարտում Վիկ Դարչինյանը մեկ անգամ ևս հաստատեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը` պահպանելով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը։ Այս անգամ հայ մարզիկի մրցակիցն էր մեքսիկացի Թոմաս Ռոխասը։ Մենամարտն ավարտվեց, կարելի է ասել՝ դեռ չսկսված։ 2-րդ ռաունդի վերջում՝ ձախ ձեռքի հուժկու հարվածով, Դարչինյանը գետին տապալեց մեքսիկացուն։
Նշենք, որ Դարչինյանն այս անգամ ևս մենամարտում էր Հայաստանի դրոշի ներքո։
ArmAr.am












