Գլխավոր » Լրահոս

Նախագահի ուղերձը «Արմենիա» առագաստանավի անձնակազմին

Դեկտեմբեր 14, 2009թ. 11:23

output_fileՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին, «Արմենիա» առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանին, «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:

Ուղերձում ասված է.

«Սիրելի բարեկամներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ «Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա ուղեւորության առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ:

Արդեն յոթ ամիս է, ինչ դուք նավարկում եք ծովերով եւ օվկիանոսներով: Այդ ընթացքում, մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, հայկական առագաստանավը հատեց Ատլանտյան օվկիանոսը: Անցնելով Պանամայի նեղուցը` դուրս եկաք Խաղաղ օվկիանոս` այցելելու Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին: Դուք այցելեցիք Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Արգենտինայի հայկական համայնքներ, որտեղ եւ ավարտեցիք ձեր նավարկության առաջին փուլը` հետեւում թողնելով հասարակածին հավասար հեռավորություն:

Խորհրդանշական է, որ նավարկությունն իրականացվում է հայերիս համար նվիրական «Մեսրոպ Մաշտոց» անվան ներքո` մեր ժողովրդի հոգեւոր ու մշակութային ժառանգության շուրջ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու ազնիվ առաքելությամբ:

Մաղթում եմ ձեզ այս աննախադեպ նավարկության բարեհաջող շարունակություն եւ բարի վերադարձ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն