Գլխավոր » Լրահոս

Գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների

Դեկտեմբեր 14, 2009թ. 11:30

Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21.00-ից դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան։

«Հայռուսգազարդ» ընկերությունից ArmAr.am-ին տեղեկացրեցին, որ «Հայռուսգազարդ»-ին պաշտոնապես տեկեկացվել է, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», « Օկտյաբրսկայա-Օլգինսկայա –Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու և ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:
Նշվեց, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն