Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Ալիևը գիտակցել է, որ իր ռազմատենչ քաղաքականությունը հայտնվել է փակուղում

Դեկտեմբեր 14, 2009թ. 13:52

AlievԱդրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն կարծում է, որ. «Ադրբեջանական հասարակության ոչ բոլոր անդամներն են պատրաստ միանալու «իրենց հողերի» ազատագրման համար պայքարին»:

Իսազադեն ադրբեջանցի հասարակության մեջ այդ հարցում առկա անտարբերությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վետերանների նկատմամբ պետության ուշադրության բացակայությունը բացասաբար է ազդում բնակչության մարտական ոգու բարձրացման վրա»:

Նույն խնդիրն է դիտարկում նաև կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը. նրա կարծիքով, աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը, որում հայտնվել է Ադրբեջանը, վերջինիս թույլ չի տա պատերազմ սկսել: «Բանն այն է, որ ռազմական գործողություններ սկսելուց հետո ադրբեջանական կողմը կբախվի ոչ միայն Հայաստանի, այլև մեծ տերությունների շահերին»,– ասել է Յունուսը: Նրա կարծիքով, ադրբեջանական կողմը, եթե մե~ծ ցանկություն ունի պատերազմելու, պետք է հույսը դնի ամենաշատը` 5-7 օրվա ռազմական գործողությունների վրա:

Զինվորական լրագրող Ջասուր Սումերինլիի կարծիքով էլ, Ադրբեջանը կարող է հաջողության հույս ունենալ միայն կարճաժամկետ պատերազմում: «Մեր երկիրը երկարաժամկետ ռազմական գործողություններ վարելու ի վիճակի չէ: Միջազգային հանրությունը նույնպես երկարատև ռազմական գործողություններ չի հանդուրժի»:

Ինչպես տեսնում ենք հզոր ու երկարաժամկետ պատերազմի մասին մշտապես հայտարարող Ադրբեջանի նախագահի հոխորտանքները տեղի են տվել,  փոխարենը, հաճախացել են` «Ոչ պատերազմին» թեմայով ադրբեջանցի փորձագետների,  հոգեբանների ու բանակի ներկայացուցիչների ելույթները:   Բնականաբար, վերջիններս նման հայտարություններ  չեն կարող անել առանց Ալիևի գիտության, հետևապես, հստակ է, որ  իրականացնում են վերջինիս հրահանգը` առավել «զուսպ» և «կոռեկտ» խոսել պատերազմի մասին, այդ կերպ փորձելով քիչ թե շատ  մեղմել Ադրբեջանի նախագահի ռազմատենչությունը:

Ահա թե ինչու է Ադրբեջանում սկսել շրջանառվել այն միտքը, թե` «Ադրբեջանի համար խիստ վտանգավոր  կլինի պատերազմի վերսկսումը»: Հետաքրքիրն այն է, որ սրան զուգահեռ սկսել են շրջանառվել նաև «փոքր պատերազմի», ինչպես վերևում ասվեց` 5-7 օրվա պատերազմի,  հնարավոր վարկածը ևս:

Այս ամենը պատահական չեն ու ակնհայտորեն հուշում են պատերազատենչությունից ալիևյալ վարչակազմի նկատելի հետնահանջի մասին: Հասկանալի է, որ Ալիև կրտսերն այլևս համոզվել է, որ իր ռազմատենչ քաղաքականությունը հոգնեցրել է բոլորին` թե’ իր հասարակությանը, թե’ միջազգային կառույցներին:  Հայտնի է թե ինչ հակազդեցություն առաջացրեց նրա` նախաաթենքյան պատերազական կոչը:    Այնպես որ, Ալիևը հրաշալիորեն գիտակցում է, որ իր որդեգրած քաղաքականությունն այլևս հայտնվել է փակուղում: Բայց որպեսզի խիստ ակնառու չլինի հետնահանջը և սեփական հասարակությանը չներարկվեն պարտվողական տրամադրություններ, ալիևյան վարչախումբը սկսել է հասարակության մեջ հակապատերազմական քարոզչություն իրականացնել` փոքր-փոքր ու դանդաղ ներարկումներով:

ArmAr.am

Թեգ

Ալիև, Ադրբեջան, հոգեբան Ազադ Իսազադե, կոնֆլիկտաբան Արիֆ Յունուս, լրագրող Ջասուր Սումերինլի, պատերազմ,


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն