Գլխավոր » Լրահոս

Սլովակիայի դեսպանը Արման Կիրակոսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Դեկտեմբեր 14, 2009թ. 17:30

Deputy Minister Kirakossian-Ambassador of SlovakiaՍ. թ. դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշին (Josef Migaš)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով՝ փոխնախարար Կիրակոսյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:

Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:

Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն