Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՀՅԴ-ն պատրաստվում է բողոքի ցույցի

Դեկտեմբեր 14, 2009թ. 17:36

ՍԴ-ի կողմից հայ-թուրքական արձանագրությունների  քննարկման  օրը` հունվարի 12-ին և դրան նախորդող օրերին, ՀՅԴ Գերագույն մարմինն այս խնդրում  համակիր բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների, բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են Արձանագրությունների` այս բովանդակությամբ, վավերացմանը, նախատեսում է բողոքի միջոցառումների կազմակերպում։

Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ այս խնդրում ՀՅԴ դիրքորոշումը հստակ հայտնի է. այն է՝ արձանագրությունների վավերացման տապալում։ Իսկ այդ նպատակին հասնելու հավանականությունն, ըստ ԱԺ ՀՅԴ  խմբակցության ղեկավարի, շատ մեծ է։

Վահան Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը փոփոխություններ մտցնի հայ-թուրքական հարաբերություններում և չեղյալ հայտարարի արձանագրությունները, այդ դեպքում ևս ՀՅԴ-ն չի վերադառնա իշխանական կոալիցիա, որովհետև ՀՅԴ-ն համոզվել է, որ Հայաստանի իշխանությունը առանց խորհրդակցելու` միանձնյա որոշում կայացնող է։ «Կիրառվող այս մեթոդը ՀՅԴ-ի կողմից ընդունելի չէ և մինչև այդ մեթոդաբանությունը չփոխվի, կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող։ Բայց, իհարկե, համագործակցել հնարավոր է»,- հավելեց Հովհաննիսյանը,  նկատելով` եթե դրական քայլեր  են անում: Եթե հիմա էլ լավ բան անեն, կհամագործակցենք։ Մենք հո թշնամիներ չե՞նք»,- ընդգծեց Վ. Հովհանիսյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն