Գլխավոր » Լրահոս

Բերման է ենթարկվել մայոր Արթուր Առաքելյանը

Դեկտեմբեր 14, 2009թ. 19:34

Այսօր Քրեակատարողական վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում աշխատանքի գնալիս ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով Քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը:

Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «սուբոտեքս», «ափիոն», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ եւ քացախաթթվի անհիդրիդ, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին:

Պարզվել է, որ Ա.Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ կրել է պարբերական բնույթ:

Նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել եւ կանխվել է քաղաքացիների կողմից թմրամիջոցների փոխանցման ութ դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն