Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց պատվավոր դոկտորի, Հայ Փորձագետների Միության պատվավոր անդամի կոչում

Դեկտեմբեր 14, 2009թ. 20:26

IMG_1869Հաճախորդամետություն, սպասարկման բարձր որակ և կառավարման քաղաքակիրթ մոդել: Սա է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու բանաձևը

Իր փորձը, հնարավոր դժվարությունները հաղթահարելու ուղին վաղվա մասնագետներին ներկայացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը գտել է հերթական հասցեատերերին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունն այս անգամ ներկայացվել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի ուսանողներին:

Արդյունավետ կառավարման հարցում կարևոր է համարվում բիզնես մշակույթին և  հմտություններին տիրապետելը: Այդ տրամաբանությունը` հաճախորդների սպասարկման տեխնիկայից մինչև որակի կառավարում, գործունեության հենց սկզբից եղել է Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում: Դա ընկերությանը թույլ է տվել օբյեկտիվորեն գնահատել իրականացվող ռազմավարության արդյունավետությունը և  առաջնորդվել արժեքային այնպիսի համակարգով, որի հիմքում հարգանքն է միմյանց, ընկերության, բաժանորդների և երկրի նկատմամբ: Դասախոսության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու կառավարման այդ փորձին:

«Բիզնեսում հաջողելու անհրաժեշտ պայման է սպասարկման արդյունավետությունը. օրինակ` բաժանորդներին ողջունելիս, նրանց հետ շփվելիս քաղաքավարությունը, կարծիքները, առաջարկություններն ու դիտողությունները լսելու պատրաստակամությունը, բաժանորդների սպասարկման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, երբեմն` նաև իրավիճակային լուծումը: Դա է, ի թիվս այլ կարևոր սկզբունքների, առաջատար օպերատորի համբավն ու ապրանքանիշը վայել ներկայացնելու բանաձևը»,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բանախոսին ուղղված հարցերի միջոցով ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:

Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի Գիտական խորհրդի որոշմամբ, Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց ինստիտուտի պատվավոր դոկտորի, ինչպես նաև Հայ Փորձագետների Միության պատվավոր անդամի կոչում:

Կրթությանն աջակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը` ուսումնաարտադրական պրակտիկա կազմակերպելու միջոցով կարիերայի զարգացման հնարավորության ընձեռումը, ոգևորությամբ ընդունվեց նաև այստեղ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն