Քաղաքական կրքեր` Հնչակյան կուսակցության ներսում
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը մաս կազմող մի շարք կազմակերպություններ դեկտեմբերի 14-ին հայտարարություն են տարածել, թե «ՍԴՀԿ-ում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի մասնաճյուղերի բացարձակ մեծամասնության պահանջով դեկտեմբերի 16-17-ը տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար»:
«Ելնելով վերոնշյալից` մենք` ներքոստորագրյալներս, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հայտնում ենք անվստահություն և մասնակցում արտակարգ համագումարին»,- նշել են հայտարարության հեղինակները:
Հայտարարության տակ ստորագրել են ՍԴՀԿ Հայաստանի Կենտրոնական վարչության անդամներ Գեւորգ Պերկուպերկյանն ու Արսեն Կուպելյանը, Արմավիրի մարզային վարչությունը, «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչությունը, Կապանի «Աղասի» մասնաճյուղը, Արմավիր քաղաքի «Մեծն Մուրադ» մասնաճյուղը, Վանաձորի «Արչիլ Գորկի» երիտասարդական մշակութային միությունը, Մեղրիի «Փարամազ» մասնաճյուղը, «Հայկ Բժշկյանց» վետերանների միությունը:
ArmAr.am












