Է.Նալբանդյանը Փարիզում անցկացրեց դեսպանների խորհրդակցություն
Դեկտեմբերի 14-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը:
Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:
Անդրադարձ արվեց ս.թ. դեկտեմեբրի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին եւ ընդունված փաստաթղթերին, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Վաղը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործանախարարների համաժողովին, ուր նախատեսված է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
10:30












