Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱՄՆ-ն ցավում է ու չի ճանաչում Աբխազիայի ընտրությունները

Դեկտեմբեր 15, 2009թ. 10:25

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին Աբխազիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Վերջնական արդյունքների համաձայն նախագահ է վերընտրվել Սերգեյ Բաղապշը: Նրա օգտին քվեարկել են ընտրողների 61,6 տոկոսը:

Աբխազիայում տեղի ունեցան նախագահական ընտրությունների վերաբերյալ իր վերաբերմունքն է արտահայտել  ԱՄՆ Պետքարտուղարությունը: Վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե. « ԱՄՆ-ն ցավում է` վրացական տարածք համարվող Աբխազիայում նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում կայացնելու համար և այդ ընտրությունները չի ճանաչում որպես լեգիտիմ ընտրություններ»:

ԱՄՆ-ն Պետքարտուղարության ներկայացուցիչը  կրկին հիշեցրել է, որ իրենք պաշտպանում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հետևապես, չեն կարող ընդունել այդ ընտրությունների արդյունքները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն