Օբաման` «Պատերազմի Նոբելյան մրցանակակի՞ր»
Դեկտեմբեր 15, 2009թ. 11:19
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է «Պատերազմի Նոբելյան մրցանակակիր», այն բանի համար, որ ԱՄՆ-ն մտադիր է Կոլումբիայի տարածքում օգտագործել ռազմական բազաներ : «ԱՄՆ–ը թեկուզ հազարավոր զորքեր բերի, միևնույն է` մեզ հաղթել չի’ կարող», -հայտարարել է Ուգո Չավեսը:
Կուբան, Վենեսուելան և մի շարք պետություններ քննադատել են ԱՄՆ-ի տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականությունը: Նրանք հայտարարել են, որ Կոլումբիայում ռազմական բազաների տեղակայելը սպառնալիք է` ուղղված տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը:
ArmAr.am












