Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայի քրդերը չեն նահանջում

Դեկտեմբեր 15, 2009թ. 11:26

qrderԹուրքիայի խորհրդարանի պատգամավորական 21 աթոռները շարունակում են թափուր մնալ:

Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումով փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները որոշել են հրաժարվել իրենց մանդատներից:

Դիարբեքիրում հրավիրված քրդական կուսակցության արտահերթ նիստում քննարկվել է ստեղծված իրավիճակը: Նիստի ավարտից հետո հանդես է եկել փակված կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը և տեղեկացրել, որ նախկինում ընդունված որոշումը մնում է ուժի մեջ և 19 պատգամավորներն իրենց հրաժարականները կներկայացնեն Թուրքիայի մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին:

Իսկ մինչ այդ Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության հրավիրած  արտահերթ նիստի հետ: Ըստ դատախազության, կուսակցությունն այլևս գոյություն չունի և այդ պատժառով չի կարող որևէ միջոցառում կազմակերպել, իսկ կուսակցության ղեկավար` Ահմեդ Թյուրքը, իրավունք չունի քաղաքական գործունեությամբ զբաղվել, մինչդեռ շարունակում է կուսակցության նախագահի գործունեությունը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն