Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Դեկտեմբեր 15, 2009թ. 14:24
«Հայռուսգազարդ» ընկերությունից ստացված տեղեկության համաձայն՝
դեկտեմբերի 14-ին ժամը 21:30-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այն ժամանակավորապես դադարեցվել էր դեկտեմբերի 13-ի երեկոյան «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա –Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու և ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:
ArmAr.am












