Ադրբեջանցի լրագրողներին վիճակված է անհույս տառապել բանտում
Դեկտեմբեր 15, 2009թ. 14:27
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները «Թուրան» գործակալությանը հայտնել էին, որ իրենք խիստ մտահոգված են բլոգերներ Ադնան Հաջիզադեի ու Էմին Միլլիի և լրագրողներ Էյնուլա Ֆատուլաևի, Գանիմաթ Զահիդի և Մուշֆիգ Հուսեյնովի բանտարկության կապակցությամբ:
Նրանք նշել են, որ այս բոլոր մարդիկ ձերբակալվել են կասկածելի հանգամանքներում: Ավելին` նրանցից մի քանիսի, հատկապես Մուշֆիգ Հուսեյնովի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Նշվում է է, որ թեև նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ինքը ջանք չի խնայի լրագրող Էլմար Հուսեյնովի սպանությունը բացահայտելու համար, սակայն նրա խոստումներն այդպես էլ չեն կատարվել:
ArmAr.am












