Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանական բանակի իրական դեմքն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների

Դեկտեմբեր 15, 2009թ. 14:45

«Իմ որդուն անարդարացիորեն դատեցին ու դատապարտեցին 3,5 տարվա ազատազրկման։ Իսկ մեզ խորհուրդ տվեցին ոչ մի տեղ չդիմել, չբողոքել, որպեսզի ավելի չվատացնենք որդուս հետագա ճակատագիրը»,-սրանք ադրբեջանական բանակում «ծառայող» զինվորի մոր խոսքերն են։

Որդու պատմածներով հետագայում մայրը տեղեկացել է, թե ինչ է տեղի ունեցել։ Ծառայության ավարտից 4-5 օր առաջ, սահմանամերձ հատվածում, որտեղ տղան իր ծառայողական պարտքն էր կատարում,  նա շատ ծանր վիրավորվել է, իսկ նրա հետ ուղեկալում կանգնած զինվորը զոհվել։ Տղան պատմել է, որ նրան դիմահար կրակոցով վիրավորել, իսկ ընկերոջը սպանել են այն մարդիկ, ովքեր ներկայացել են որպես` սահմանամեձ այդ հատվածում ստուգումներ անցկացնող զինվորականներ։
Կնոջ պատմածով՝ տղան երկարատև բուժում է ստացել, այդ ընթացքում իրենք այցելել են որդուն, բայց մի օր նրանց արգելել են նույնիսկ հիվանդանոցի տարածք մտնել։ Դրանից հետո հայտնել են, որ որդին մեղադրվում է սահմանամերձ այդ շրջանում տեղի ունեցածի մեջ։

Զինվորի մոր խոսքերով իրենք դիմել են բոլոր ատյաններին, բայց ոչնչի չեն հասել։ Նրա խոսքով՝ իսկական մեղավորները, ադրբեջանական բանակի այն սպաներն են, ովքեր ի պաշտոնե պետք է որ պատասխան տային կատարվածի համար, նա նշել է նաև, որ նրանք մեծ կաշառքների գնով իրենց կաշին փրկել են։ Մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու զինվորականներ։ Ռազմական դատարանում նրանց հարազատներից 6 հազար մանաթ են պահանջել՝ արդարցնող դատավճռի համար։

Որդու նկատմամբ կատարված բռնարարքի համար կինը մեղադրում է տվյալ զինվորական մասի հրամանատարությանը։

Զինվորի մոր խոսքերից պարզ է դառնում, որ ադրբեջանական բանակում զինվորներին ծեծի ու բռնության ենթարկելը սովորական երևույթներ են։

Նա պատմում է, թե ծառայության մեկնելուց 6 ամիս անց, երբ տղան վերադարձել է տուն՝ տատի թաղմանը մասնակցելու, նրան զանգահարել է վաշտի հրամանատարը։ Խոսակցությունից մայրը հասկացել է, որ նա հրահանգում է տղային, որպեսզի վերջինս ոչինչ չասի գլխի վրա «հայտնված» սպիի մասին։ Եվ տղան իրականությունը թաքցնելով ասել է, որ գլուխը հարվածել է մահճակալին… ։ Բայց զինվորի ծնողները` նրա հետ ծառայողներից հետագայում տեղեկացել են, որ տղան, քանի որ չի ցանկացել ծնողների ուղղարկած գումարը տալ հրամանատարին, դրա համար էլ  դաժանորեն պատժվել է։ Այս դեպքի առնչությամբ զինվորի ծնողները հրամանատարի դեմ դատական գործ են հարուցել, սակայն, այս դեպքում ևս՝ մեծ կաշառքի գնով,   «ազատ» ու «արդարա» Ադրբեջանում  «անկախ դատարանը» հրամանատարին մեղավոր չի ճանաչել։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն