Նախագահ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Դեկտեմբեր 15, 2009թ. 15:31
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Զինապարտության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները:












