Գլխավոր » Լրահոս

Նիկոլայ Բորդյուժա.«ՀԱՊԿ-ի մայրամուտն առջևում չէ»

Դեկտեմբեր 15, 2009թ. 16:10

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երեւան-Մոսկվա տեսակամուրջին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ամփոփելով 2009 թվականը, հատկապես կարեւորել է արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, խոսել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հաջողություններից:

Բորդյուժան հիշել է նաեւ անցնող տարվա հունիսին ՀԱՊԿ գագաթաժողովին Բելառուսի պատվիարակության բացակայության տհաճ պատմությունը, ինչը շատերի մոտ պտավորություն ստեղծեց, թե կառույցի մայրամուտն առջեւում է: «Նման բան սակայն տեղի չունեցավ, հույսերը չարդարացան», -ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Պատասխանելով լրագրողների հացերին, թե ինչպես է վերաբերվում եկող տարվա փետրվարին Հայաստանի կողմից ԱՖղանստան խաղաղարարներ ուղարկելու փաստին, Բորդյուժան ասել է. «ՀԱՊԿ անդամ երկրներն ազատ են համագործակցության հարցերում եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խնդիր չկա»:

«ԱՖղանստանում իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ միայն համատեղ ուժերով կկարողանանք լուծել բոլոր դժվար խնդիրները, որ գոյություն ունեն այնտեղ, այդ թվում նաեւ կայունության կամ կայուն զարգացման հարցը»,- հավելել է Նիկոլայ Բորդյուժան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն